Ջենիֆեր Լոպեսի զգեստը ոգեշնչել է Google-ին նոր գործառույթով համալրվելու հարցում (լուսանկարներ)

12:59 • 09.04.15

Ամերիկյան հայտնի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը տարիներ առաջ ոգեշնչել է տեխնոլոգիական Google ընկերությանը նոր գործառույթով համալրվելու հարցում։

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, ընկերության գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտն ասել է, որ Լոպեսի ամենահայտնի զգեստներից մեկի շնորհիվ իրենք Google որոնողական համակարգում ստեղծել են «որոնում՝ ըստ լուսանկարի» գործառույթը:

 

Շմիդտի խոսքով՝ 2000թ. որոնողական համակարգում օգտատերերն այնքան շատ են որոնել Լոպեսի այն զգեստը, որով նա ներկայացել է Grammy Awards երաժշտական մրցանակաշխությանը, որ իրենք որոշել են որոնման նոր ձևաչափ ստեղծել:

 

«Առաջին անգամ մարդիկ ուզում էին ավելին, քան պարզապես տեքստ: Դա ակնհայտ դարձավ, երբ Ջենիֆեր Լոպեսը 2000թ. Grammy Awards-ին ներկայացավ այդ զգեստով»,-ասել է Շմիդտը:

 

Ջենիֆեր Լոպեսի զգեստը ոգեշնչել է Google-ին նոր գործառույթով համալրվելու հարցում (լուսանկարներ)