Օրական կես բաժակ նռան հյութը և մի բուռ արմավը կպաշտպանեն սիրտը հիվանդություններից և կաթվածից

19:02 • 09.04.15

Կես բաժակ նռան հյութը և մեկ բուռ արմավը կարող են բարելավել սրտի առողջությունը: Ինչպես գրում է Daily Mail-ը` այս մասին պարզվել է նոր հետազոտության արդյունքում:


Գիտնականները պարզել են, որ հյութի և մրգի խառնուրդը կարող է պաշտպանել սրտի հիվանդություններից, ինչպես նաև՝ սրտի կաթվածից: Կատարյալ արդյունք ստանալու համար արմավից պետք է պյուրե պատրաստել և ուտել` առանց կտերը հանելու: Դա ավելի լավ ազդեցություն է ունենում, քան միայն արմավի պտուղն ուտելը:


Նռան հյութը և արմավը պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք կարող են դանդաղեցնել  աթերոսկլերոզի զարգացումը, որի ժամանակ զարկերակները խցանվում են ճարպագնդերով:
Երբ ճարպագնդերից մեկը պայթի, դա կարող է հանգեցնել արյան գնդերի առաջացմանը, որոնք արգելափակում են արյան հոսքը դեպի սիրտը` սրտի կաթված առաջացնելով: Այն կարող է արգելափակել արյան հոսքը դեպի ուղեղ:


Գիտնականները եզրակացրել են, որ սրտի հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ, ինչպես նաև՝ առողջ մարդիկ, պաշտպանված կլինեն, եթե օրական  կես բաժակ նռան հյութ ըմպեն և 3  հատ  արմավ ուտեն:



 

Օրական կես բաժակ նռան հյութը և մի բուռ արմավը կպաշտպանեն սիրտը հիվանդություններից և կաթվածից