Վաղվանից հնարավոր կլինի պատվիրել Apple-ի «խելացի» ժամացույցը (լուսանկարներ)

15:30 • 10.04.15

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը հայտնել է, որ վաղվանից իրենց արտադրանքի երկրպագուները հնարավորություն կունենան առցանց տարբերակով պատվիրել երկար սպասված iWatch «խելացի» ժամացույցը:

 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, տեխնոլոգիական նորույթի առաքման մեկնարկը տրվելու է ապրիլի 24-ին: Ընկերության ներկայացուցիչները մանրամասնել են, որ նորույթը գնելու համար մարդիկ ստիպված չեն լինի հոգնեցուցիչ հերթերում սպասել. iWatch-ը կառաքվի անմիջապես պատվիրատուին:

 

Հայտնի  է, որ տեխնոլոգիական «հսկան» չի սահմանափակվել «խելացի» ժամացույցի միայն 1 մոդելով: Պարզվում է, որ պոտենցիալ գնորդները հնարավորություն ունեն ընտրելու մի քանի տասնյակ մոդելներից:

 

Վաղվանից հնարավոր կլինի պատվիրել Apple-ի «խելացի» ժամացույցը (լուսանկարներ)