Ճապոնիայում վիրուսն օգտատերերի հաշիվներից 24 մլն դոլար է «գողացել»

12:57 • 10.04.15

Ճապոնիայի ոստիկանության մայրաքաղաքային վարչությունն ուրբաթ օրը հայտնել է, որ երկրում ավելի քան 82 հազար անձնական համակարգիչ վարակված է նոր տեսակի վիրուսով, որը համացանցով բանկային գործարքներ իրականացնելիս լոգինը գրելու ժամանակ ավտոմատ փոխանցում է հաշվին առկա դրամական միջոցներն այլ հաշիվների վրա, գրում է ria.ru-ն:

 

44 հազար համակարգչի հետ կապված՝ ոստիկանությունը դիմել է Ճապոնիայում գործող մի քանի հարյուր պրովայդերների՝ խնդրելով օգնել վիրուսի դեմ պայքարում: Մնացած 38 հազարի հետ կապված՝ գոյություն ունի լուրջ մտավախություն, որ դրանք վարակվել են արտասահմանից, և ոստիկանությունն Ինտերպոլի հետ հետաքննություն է սկսել:

 

«Անցած տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է համացանցում բանկային գործարքներ կատարելու ընթացքում սեփականատիրոջ հաշվից այլ հաշիվների ոչ արտոնագրված փոխանցումների 1.876 դեպք: Վնասի ընդհանուր գումարը կազմել է 2,90 միլիարդ իեն (մոտ 24 միլիոն դոլար), ինչը ռեկորդային գումար է»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

 

Ճապոնիայում վիրուսն օգտատերերի հաշիվներից 24 մլն դոլար է «գողացել»