Ցուկերբերգը խոստացել է անվճար ինտերնետով ապահովել Պանամայի բնակիչներին

08:43 • 10.04.15

Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խոստացել է անվճար ինտերնետով ապահովել Պանամայի բնակիչներին՝ նրանց համար սոցիալապես կարևոր տեղեկատվությունը հասանելի դարձնելու համար, գրում է Газета-ն։

 

«Առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում մենք Պանամայում կթողարկենք Internet.org նախագիծը՝ երկրի նախագահի աշխատակազմի հետ համատեղ»,- հայտարարել է Ցուկերբերգը։

 

Շնորհիվ այդ նախագծի՝ պանամցիներն առողջության, անվտանգության, տրանսպորտի և կրթության մասին տեղեկությունների ազատ հասանելիություն կստանան։ Նման ծրագիր իրականացվում է Աֆրիկայի մի շարք երկրներում, Գվատեմալայում և Կոլումբիայում։

Ցուկերբերգը խոստացել է անվճար ինտերնետով ապահովել Պանամայի բնակիչներին