Ընկույզի միջնապատը` սրտի հիվանդություններից խուսափելու միջոց
Ընկույզի միջնապատերից (առանձնացրած միջուկից) պատրաստված թեյը կօգնի պայքարել և կանխել կորոնար զարկերակների հետ կապված հիվանդությունները, սրտի հետ կապված խնդիրները և բարձրացնել մարմնի ջերմաստիճանը:
Ինչպես գրում է Weekly Healthy Life-ը` կորոնար զարկերակները սովորաբար նեղանում են նիկոտինի քրոնիկ թունավորումից: Այս զարմանահրաշ թեյը խորհուրդ է տրվում օգտագործել ծխողներին:
Թեյը պատրաստելու համար 4-5 ընկույզի միջնապատ վերցրեք, քնելուց առաջ լցրեք ջրի մեջ և առավոտյան արթնանալուն պես դրանից թեյ պատրաստեք: Ապա ըմպեք թեյը քաղցած ստամոքսին: Այն պետք է օգտագործել ամեն առավոտ, և դա կօգնի կարգավորել արյան ճնշումը և վերացնել կրծքավանդակի ցավը: Տարբերությունը կզգաք առաջին իսկ բաժակից:










