Apple Watch ժամացույցները վաճառվել են մի քանի րոպեում

00:08 • 11.04.15

Առցանց պատվերով վաճառքում հայտնվելուց հետո Apple Watch ժամացույցների մի քանի մոդելներ վաճառվել են մի քանի րոպեի ընթացքում: Այս մասին հայտնում է Financial Times-ը:

 

Աղբյուրը հստակեցնում է, որ խոսքն այնպիսի մոդելների մասին է, որոնց գինը տատանվում է 299-ից 10.000 ԱՄՆ դոլարի սահմաններում:

 

Իսկ ավելի թանկ մոդելները, որոնց գները տատանվում են 10.000 - 17.000 ԱՄՆ դոլարի սահմաններում, վաճառվել են մի քանի ժամում:

 

Apple Watch-ը վաճառքում է հայտնվել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում, Հոնգկոնգում, Ճապոնիայում, Անգլիայում: Հատկապես աչքի են ընկել չին գնորդները:

Bloomberg-ը կանխատեսել է, որ առաջիկայում Apple-ը կկարողանա վաճառել 14 մլն նորույթ - ժամացույց:

 

Apple Watch ժամացույցները վաճառվել են մի քանի րոպեում