Պանիրը նպաստում է նիհարելուն. հետազոտություն
Պանիրը հնարավոր է՝ նպաստում է քաշ կորցնելուն: Այս մասին տեղեկացնում է The Independent-ը` վկայակոչելով դանիացի գիտնականների նոր հետազոտությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի ճիշտ` պանիրը զերծ է պահում քաշ հավաքելուց: Գիտնականները այս երևույթը «պանրանյութափոխանակություն» են անվանել:
Կոպեհագենի և Աարհուսի համալսարանի գիտնականները նման եզրակացության են եկել` հետազոտելով մարդկանց արտաթորանքը, ովքեր երկու շաբաթ հատուկ կաթնային դիետա են պահել: Հետազոտությունը ցույց է տվել, որ գիտափորձի ընթացքում պանիր կամ կաթ օգտագործած անձանց աղիքներում բակտերիաների զգալիորեն այլ բաղադրություն է եղել: Պանիր կերած մասնակիցների դեպքում հայտնաբերվել են նյութեր, որոնք նպաստում են ճարպեր այրելուն:










