Թույլ իմունային համակարգի մասին հուշող 5 ազդանշան

19:11 • 11.04.15

Իմունային համակարգը «պաշտպանիչ մեխանիզմ» է հանդիսանում օրգանիզմի համար, որն ունակ է ետ մղելու տարատեսակ վիրուսները, բակտերիաները և հիվանդությունները, որոնց բախվում ենք օր օրի:


Երբեմն օրգանիզմի  պաշտպանությունը կորցնում է ամրությունը, և իմունային համակարգը թուլանում է և չի կատարում իր գործառույթները:  Դա հաճախ տեղի է ունենում սխալ սննդակարգի,  սթրեսի կամ այլ բացասական իրավիճակի պատճառով, որում կարող է գտնվել մարդը: Այս ամենը գրելով՝ steptohealth.ru-ն ներկայացրել է այն ազդանշանները, որոնք վկայում են իմունային համակարգի թուլացման մասին, և դրա դեմ պայքարելու միջոցները:


1. Հոգնածություն


Հոգնածությունը կարող է տարբեր հանգամանքներով պատճառված լինել, սակայն երբ այն շատ երկար է տևում, երբ առավոտյան անկողնուց վեր կենալով՝ հոգնածության զգացում եք ունենում, դա իմունիտետի թուլացման ազդանշան է:


2. Հաճախակի բորբոքումներ


Բորբոքումները ևս տարբեր են լինում՝ միզուղիների, ստամոքսի, հաճախակի փորլուծությունները և այտուցված կարմիր լնդերը… այս ամենը վկայում են, որ իմունային համակարգում խանգարումներ են տեղի ունեցել:


3.   Մրսածություն, հարբուխ և անգինա


Եթե հաճախակի եք հիվանդանում, և մշտապես ցավում է կոկորդը, պետք է ավելի ուշադիր լինել:


4. Ալերգիկ ռեակցիաներ


Որոշ մարդիկ հաճախակի են ալերգիա ունենում, և նրանց  ինքնազգացողության վրա կարող է ազդել ցանկացած բան  շրջապատում` փոշին, հոտը, ծաղիկը: Դա ևս կարող է հուշել իմունիտետի թուլացման մասին:


5. Վերքերը երկար ժամանակ չեն լավանում:


Հավանական է, որ մաշկի վնասվածքը կամ սովորական  վերքը չլավանան ամիսներով, դա իմունային համակարգի խանգարման նշան է:


Ինչպես կարելի ամրապնդել իմունային համակարգը.


1. Ուշադրություն դարձրեք սննդակարգին


Վերականգնողական բուժման ժամանակ սննդակարգում անպայման պետք է ներառել թարմ բանջարեղեն և մրգեր, սպիտակուցներ, չափավորել շաքարի, յուղերի և ոգելից խմիչքի  քանակը:


2. Ավելի շատ քնեք


Իմունային համակարգի ամրապնդման համար շատ կարևոր է քունն առնելը, այսինքն՝ պետք է փորձել ապահովել խոր, վերականգնողական քունը: Դա շատ կարևոր է օրգանիզմի էներգիայի պաշարների  և գործառույթների կատարման համար:
 


 

Թույլ իմունային համակարգի մասին հուշող 5 ազդանշան