Վերամշակված սննդամթերքը սպանում է առողջությունը. սննդաբան

20:39 • 11.04.15

Սննդաբան-դիետոլոգների կարծիքով` այս մթերքները պետք է հանել սննդակարգից` առողջությունը պահպանելու համար:


«Առողջության թշնամին բազմաթիվ հավելումներով վերամշակված սնունդն է, որի երկարատև օգտագործումը կարող է անդառնալի հետևանքների բերել», - փաստում է ամերիկացի սննդաբան Ռեյչլ Հարվեսթը:


Ինչպես ներկայացնում է healthyfoodteam.com-ը` ցանկալի չէ օգտագործել, օրինակ, հոթդոգ, երշիկ և սալյամի, քանի որ դրանք վերամշակված մսից են պատրաստվում և շատ ճարպ են պարունակում, ինչպես նաև՝ կարող են պարունակել 400 տոկոսով ավելի շատ աղ և 50 տոկոսով ավելի շատ կոնսերվանտներ, քան սովորական կարմիր միսը: Այս մթերքներում աղիությունը թաքցնելու համար գլյուկոզա են հավելում:


Հարվեսթի խոսքով` արդյունաբերական վերամշակման ենթարկված սնունդը ոչ մի  սննդային արժեք չունի:  Այն լի է աղով, շաքարով ու արհեստական գունավորումով, որն օրգանիզմը չի կարող մարսել: Այս բոլոր անառողջ հավելումները   ծանրաբեռնում են լյարդը, երիկամները, զարկերակների աշխատանքը և մեծացնում են արտի կաթվածի վտանգը:
Ահա սննդամթերքները, որոնցից պետք է խուսափել`

Պաշտետ


Պաշտետի պատրաստման համար սովորաբար կիրառում են ամենաէժան ու վատ միսը, որը ներառում է կաշին, ոսկորները, սմբակներն ու աճառները…


Մարգարին


Մարգարինը պատրաստում են բանջարեղենային յուղերից, որոնք ստանում են քիմիական նյութերի օգնությամբ:


Եգիպտացորենի բոված հատիկներ (ադիբուդի)


Խոսքը միկրոալիքային վառարանում պատրաստվող ադիբուդիի մասին է, որը պարունակում է քիմիկատներ, որոնք, ինչպես ապացուցվել է, կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: 

 

Վերամշակված սննդամթերքը սպանում է առողջությունը. սննդաբան