Ապակե Oppo A31 սմարթֆոնը արժե 160 դոլար (լուսանկարներ)
Oppo Mobile ընկերությունը Չինաստանում ներկայացրել է հետաքրքիր դիզայն ունեցող Oppo A31 ապակե սմարթֆոնը, գրում է ferra.ru-ն:
Սմարթֆոնի երկու կողմերը ապակուց են իսկ շրջանակը՝ մետաղից:
Սարքի լայնությունը՝ 8մմ է, իսկ արժեքը կազմում է ընդամենը 160 դոլար:
Այն ունի 4.5 դյույմանոց էկրան, 8ՄՊ հիմնական և 5ՄՊ դիմային տեսախցիկներ:
Սարքը կառուցված է Qualcomm Snapdragon 410 պրոցեսորի հիման վրա և ունի 1 ԳԲ օպերատիվ, ինչպես նաև 8ԳԲ ներկառուցված հիշողություն:
Հետաքրքրական է, որ երկու SIM քարտեր սպասարկելու հնարավորություն ունեցող սմարթֆոնը աշխատում է ColorOS օպերատիվ համակարգով, որը հիմնվում է Android 4.4 KitKat ՕՀ-ի վրա:
















