Բացահայտվել են Պերուում մարդկանց զոհաբերության սարսափելի ծեսերը (լուսանկարներ)
Պերուում 1200-ամյա 7 գերեզման է գտնվել, որոնք լցված են եղել զոհաբերված հարյուրավոր մարմինների մնացորդներով, գրում է Daily Mail-ը:
Գերեզմանները հայտնաբերվել են Կոտահուասի հովտում գտնվող Տենահահա հին բնակավայրում:
Մանկահասակ երեխաների մի խմբին հին պերուացիները թաղել են փոքրիկ տարաներով։
Նույն հովտում խմբակային մեկ այլ գերեզմանում հնագետները հայտնաբերել են մարդկանց մարմնի կտորներ, ներառյալ՝ ատամներ, ձեռքեր և ոտքեր:
Մի շարք մարմիններ հայտնաբերվել են ամբողջական վիճակում, սակայն՝ կապկպված պարաններով և թաղված նորածնի դիրքով:
Տենահահայում հայտնաբերվել են նաև սպասք և կավե իրեր: Չնայած գտածոներին՝ գիտնականների մոտ բավական հակասական արձագանք են առաջացրել կավե իրերի վրա նկարված ժպտացող դեմքերը և ուրախ գույներով ներկված բաժակները:
Նշվում է, որ Պերուի այդ հատվածը հին ժամանակներում եղել է բավականին խաղաղ և ապահով վայր, սակայն երբեմն իրականացվել են դաժան զոհաբերություններ:



















