Սպիտակ տունը հրապարակել է Օբամայի՝ 2014-ին ունեցած եկամուտների մասին տվյալները

10:47 • 11.04.15

Սպիտակ տան մամուլի ծառայությունը հրապարակել է ԱՄՆ նախագահի և առաջին տիկնոջ հարկային հայտարարագիրը:

 

2014-ին Բարաք և Միշել Օբամաները վաստակել են 477 000 դոլար: Ամուսնական զույգը վճարել է 93 000 դոլար հարկ: Նրանք իրենց եկամտի մոտ 15%-ը՝ 70 000 դոլար, նվիրաբերել են բարեգործական շուրջ 33 կազմակերպության:

 

ԱՄՆ նախագահի աշխատավարձը տարեկան շուրջ 400 000 դոլար է, իսկ ամսական՝ մոտ 33 000 դոլար:

 

Բացի այդ, հրապարակվել են նաև ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և նրա տիկնոջ հարկային հայտարարագրերը, որոնց համաձայն՝ ամուսնական զույգը 2014-ին ունեցել է 388 000 դոլար եկամուտ: