Իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայի պատվին աստերոիդ է անվանակոչվել
Ամերիկացի աստղագետ Էմի Մայնզերը աստերոիդ է անվանակոչել երիտասարդ պակիստանցի կին իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայի պատվին:
Այս մասին տեղեկացնում է Газета.Ru-ն` CNN-ին հղումով:
2010-ին Մայնզերը հայտնաբերել է 316201 աստերոիդը, սակայն մինչև հիմա անուն չէր տվել իր հայտնագործությանը:
«Իմ գիտական ղեկավարն իմ ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ թեև շատ աստերոիդների անուններ են դրել, մինչ այժմ դրանցից ոչ մեկը չի անվանվել կնոջ կարևոր ներդրման պատվին», - գրել է աստղագետը՝ Մալալային ուղղված նամակում:
Իրավապաշտպանի պատվին անվանակոչված աստերոիդը պտտվում է Արևի շուրջ` Յուպիտերի և Մարդի միջև ընկած գոտում: Այն ունի 4 մետր տրամագիծ:










