Հռոմի Պապը Հայոց ցեղասպանության մասին խոսելիս օգտագործել է «ցեղասպանություն» բառը
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ այսօր Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն օգտագործել է «ցեղասպանություն» բառը։ Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը՝ ավելացնեոլվ, որ սա Թուրքիայի հետ դիվանագիտական լարվածության առիթ կդառնա:
Ֆրանցիսկոս պապը մասնավորապես ասել է, որ 20-րդ դարի առաջինը համարվող ցեղասպանությունը հարվածել է հայ ժողովրդին:
«Անցած դարում մարդկային մեր ընտանիքը վերապրել է զանգվածային և աննախադեպ երեք ողբերգություն։ Դրանցից առաջինը, որը մեծապես համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, հարվածել է ձեր հայ ժողովրդին»,– դիմելով հայ ներկայացուցիչներին պատարագի ժամանակ ասել է նա։
«Մենք ոգեկոչում ենք այդ ողբերգական իրադարձության հարյուրամյակը, այդ մեծ և անիմաստ կոտորածը, որի դաժանությանը ձեր նախնիները ստիպված են եղել դիմանալ»,- ասել է Հռոմի Պապը ավելացնելով,- «Անհրաժեշտություն և պարտք է պատվել նրանց հիշողությունը, քանզի երբ հիշողությունը մարում է, դա նշանակում է, որ «չարը թույլ է տալիս, որ վերքերը թարախակալեն »:










