Olympus Stylus 1S տեսախցիկը դուրս է գալիս համաշխարհային շուկա՝ 700 դոլար գնով (լուսանկարներ)
Olympus ընկերությունը միջազգային շուկա է հանել Stylus 1S տեսախցիկը՝ 700 դոլար գնով։ Այն ավելի վաղ ներկայացվել էր Ճապոնիայում, գրում է 3dnews.ru-ն:
Տեսախցիկի հիմքում ընկած է TruePic VI պրոցեսորը, ինչպես նաև այն ունի իրեն նախորդող Stylus 1-ից ժառանգած 1/1,7 դյույմանոց սենսոր:
Լուսազգայունությունը ISO 100–12800 է, իրար հետևից լուսանկարներ անելու արագությունը հավասար է 7 կադր/վրկ-ի, իսկ տեսագրությունը սարքն անում է 1920x1080 (30p) և 1280x720 (30p) միավոր հզորությամբ:
Տեսախցիկի չափսերն են 116 × 87 × 57մմ, իսկ կշիռը՝ 402 գրամ:
















