1 օրում Apple Watch-ի մոտ 1 մլն պատվեր է ստացվել (լուսանկարներ)

14:38 • 14.04.15

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության ամենաթարմ արտադրանքը` «խելացի» ժամացույցը, մեծ հետաքրքրություն է առաջացրել գնորդների շրջանում: Համենայն դեպս, այդ են վկայում ընկերության տվյալները:

 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, միայն անցած ուրբաթ օրվա ընթացքում ընկերությունը ստացել է Apple Watch-ի մոտ 1 մլն` ավելի հստակ 957.000 առցանց պատվեր: Մասնագետները նշում են, որ սա Apple-ի արտադրանքների` երբևէ գրանցած ամենաբարձր ցուցանիշներից է:

 

Հավելենք, որ ավելի վաղ ընկերությունը տեղեկացրել էր, որ ժամացույցների պատվերներն ընդունվելու են միայն առցանց տարբերակով, դե իսկ առաքումը կսկսվի ապրիլի 24-ից:

1 օրում Apple Watch-ի մոտ 1 մլն պատվեր է ստացվել (լուսանկարներ)