Facebook-ը լրտեսել է աշխարհի տարբեր անկյուններում բնակվող օգտատերերին՝ ծրագրային սխալի պատճառով

16:46 • 14.04.15

Ծրագրային սխալի պատճառով Facebook սոցիալական ցանցը լրտեսել է աշխարհի տարբեր անկյուններում բնակվող օգտատերերի օգտահաշիվները, ներառյալ՝ այն օգտատերերի, ովքեր գրանցված չեն ցանցում, գրում է NYDailyNews-ը:

 

Նման բան հնարավոր է եղել այն պատճառով, որ սոցիալական ցանցի էջեր հավանելու և նմանատիպ հավելվածներ տեղակայված են եղել մի շարք կայքերում, որտեղից մուտք է ստացվել օգտվող անձի անձնական տվյալներին:

 

«Սոցիալական փլագիններ» կոչվող հավելվածները տեղադրված են համացանցի ավելի քան 13 մլն կայքում:

 

Բելգիայի տվյալների պաշտպանության գործակալության ուսումնասիրության համաձայն՝ կայքերի այցելուների մասին տեղեկությունները հավաքվել և ուղարկվել են Facebook, նույնիսկ այն դեպքում, երբ օգտատերերը չեն սեղմել հավանելու կոճակը կամ գրանցված չեն եղել Facebook-ում:

 

Նշվում է, որ խնդիրը դեռ լուծված չէ, և Facebook ընկերության աշխատակիցները փորձում են ծրագրային սխալն ուղղել։ Թե երբ այն կվերացվի, դեռ հայտնի չէ:

Facebook-ը լրտեսել է աշխարհի տարբեր անկյուններում բնակվող օգտատերերին՝ ծրագրային սխալի պատճառով