Մալայզիայում Google-ի աշխատանքը խափանվել է՝ հաքերային հարձակման պատճառով
Google ընկերության մալայզիական տարբերակը՝ google.com.my-ը, այսօր հաքերային հարձակման է ենթարկվել, որից հետո այն վերահասցեավորվել է սև գույնով ներկված մի էջի, գրում է lenta.ru-ն:
Նշվում է, որ այն հարձակման է ենթարկել ոմն HackeR ծածկանունով հաքեր` Բանգլադեշից:
Google ընկերությունը ԶԼՄ-ներին հայտնել էր, որ տեղյակ է հարձակումից և աշխատում է այդ ուղղությամբ, այնուամենայնիվ, հայտարարվել էր, որ ընկերության ոչ մի այլ ծառայություն չի տուժել, ներառյալ՝ Gmail էլեկտրոնային նամակագրության ծառայությունը:










