Օգնող ձեռքեր. բրիտանացիները սնունդ պատրաստող ռոբոտ են ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)
Պատկերացրեք այսպիսի տեսարան. Դուք գործից հոգնած գալիս եք տուն ու տեսնում, որ համեղ կերակուրն արդեն պատրաստ Ձեզ է սպասում: Բրիտանացի գիտնականներն այս երազանքն ի կատար են ածել` ստեղծելով ռոբոտ-շեֆ խոհարարի:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, մասնագետները մետաղի ջարդոնից պատրաստել են ռոբոտացված ձեռքեր, որոնք տարբեր կերակրատեսակներ պատրաստելու իրական վարպետ են:
Հետաքրքրական է, որ խոհանոցում օգնող ձեռքերի պատրաստման համար գիտնականներից պահանջվել է 18 տարի: Նշվում է, որ տեխնիկական այս հրաշքը համալրված է 24 շարժիչով, 26 միկրոկառավարիչով ու 129 զգայակով:
Սարքը վաճառքում կհայտնվի 2017թ.` մոտ 13.000 դոլար գնով:













