Ավստրալական ծովափին կետի հազվագյուտ տեսակ է հայտնաբերվել (լուսանկար)
Կետի հազվագյուտ Օմուրա տեսակի ներկայացուցիչ է հայտնաբերվել ավստրալական ծովափին, ինչի մասին հայտնում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ սատկած կաթնասունն էգ է եղել: Արևադարձային ցիկլոնից հետո հայտնաբերված կետի մարմնի երկարությունը 5.7 մ է:
«Այս գտածոն գիտնականների համար ահռելի նշանակություն ունի, քանի որ մասնագետներին շատ քիչ բան է հայտնի այս տեսակի մասին»,-նշել է Արևմտյան Ավստրալիա նահանգի էկոլոգիայի նախարարը:











