Samsung-ն ու NVIDIA-ն բազմամիլիոնանոց գործարք են կնքել
Samsung Electronics ընկերությունը NVIDIA ընկերությունից 14 նանոմետր տեխնոլոգիայով նոր գրաֆիկական պրոցեսորների արտադրության պատվեր է ստացել, որի համար կնքվել է բազմամիլիոնանոց պայմանագիր, գրում է 3dnews.ru-ն:
Ընկերությունը բազմամիլիոնանոց գործարքը խոշոր է համարում, սակայն այն կարելի է համեմատել NVIDIA-ի նաև այլ խոշոր գործարքների հետ, ինչպես Apple-ի, Sony-ի և Qualcomm-ի հետ նախկինում կնքված պայմանագրերը:
Նշվում է, որ պատվերի մի որոշ մասը կատարելու է Globalfoundries-ը՝ Samsung-ի գործընկերը:










