Հռոմի պապի հետևորդների թիվը Twitter-ում գերազնացել է 20 մլն-ը

18:30 • 14.04.15

Հռոմի պապի հետևորդների թիվը Twitter-ում գերազանցել է 20 մլն-ը, գրում է РИА Новости-ն։
Կաթոլիկ եկեղեցու ղեկավարի միկրոբոլգը վարում են 8 լեզվով՝ արաբերեն, իսպաներեն, իտալերեն, լատիներեն, գերմաներեն, լեհերեն, պորտուգալերեն և ֆրանսերեն։


Ամենաշատ հետևորդները իսպանալեզու տարբերակում են՝ ավելի քան 8.5 մլն, 2-րդ տեղում է անգլալեզու տարբերակը՝ 5.8 մլն, եռյակը եզրափակում է իտալերեն տարբերակը՝ 2.7 մլն։ Ամենաքիչ հետևորդները արաբալեզու տարբերակում են՝ 196.000։


Պոնտիֆիկոսի Twitter-ը գործարկվել է Վատիկանում ավելի քան 2 տարի առաջ։ Առաջին գրառումն արվել է 2012թ. դեկտեմբերի 12-ին Բենեդիկտոս 16-րդի կողմից։

Հռոմի պապի հետևորդների թիվը Twitter-ում գերազնացել է 20 մլն-ը