Ճապոնական բանկերից մեկում անդրոիդ-օգնական է հայտնվել (լուսանկարներ)
Ճապոնական Bank of Tokyo Mitsubishi UFJ բանկի գրասենյակներից մեկում մարդանման ռոբոտ է հայտնվել, որը պատրաստ է ճապոներենով, չինարենով ու անգլերենով պատասխանել հաճախորդների հարցերին:
Ինչպես նշում է interfax.ru-ն, անդրոիդ- ռոբոտը ստացել է Նաո անունը: Այն կարողանում է հաճախորդներին պատմել բանկի կողմից տրամադրվող ծառայությունների մասին:
Ռոբոտն ունի 60 սմ բարձրություն, տարբերակում է դիմախաղի, վարքի փոփոխություններն ու կարող է աշխատել 19 լեզվով: Ութ հազար դոլար արժողությամբ ռոբոտը ստեղծել է ֆրանսիական Aldebaran Robotics ընկերությունը:


.jpg)










