«Ֆուկուսիմա-1» ատոմակայան ուղարկված ռոբոտը դադարեցրել է աշխատանքը 3 ժամ անց (լուսանկարներ, տեսանյութեր)

09:11 • 15.04.15

Ճապոնիայում 2011-ին տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքով վթարված «Ֆուկուսիմա-1» ատոմակայան ռոբոտ է ուղարկվել՝ ատոմակայանի ռեակտորներում և դրա շրջակայքում իրավիճակը տեսանկարահանելու համար, գրում է Daily Mail-ը:

 

Նշվում է, որ «Tokyo Electric Power» ընկերության անձնակազմին 2011-ին հաջողվել է զմռսել երկրորդ ռեակտորից Խաղաղ օվկիանոս թափվող չափազանց աղտոտված ջրի արտանետումները:

 

Այնուամենայնիվ, տարիներ անց այն մասին, թե ինչ իրավիճակ է տիրում ռեակտորի ներսում, ոչ ոք չգիտի: Այն համարվում է արգելված տարածք, այնտեղ այնքան բարձր է ճառագայթման մակարդակը, որ մարդկանց արգելված է ոտք դնել այնտեղ:

 

Ատոմակայանը շահագործումից հանելու համար ստեղծված Hitachi-GE միջուկային էներգետիկայի և միջազգային հետազոտությունների ինստիտուտը մշակել և ստեղծել է ռոբոտ, որը կարող է մինչև 10 ժամ աշխատել չափազանց բարձր միջուկային ճառագայթումների ներգործության տակ: 

 

Նշվում է, որ ռոբոտը, չնայած կանխատեսումներին, չի կարողացել դիմանալ 10 ժամ, և առաքելության մեկնարկից արդեն 3 ժամ անց ռոբոտի տեխնիկան թերացել է, և ճառագայթման ներգործության հետևանքով նկատվել են անսարքություններ: 

 

Չնայած դրան՝ ռոբոտը հասցրել է լուսանկարել և տեսանկարահանել ատոմակայանի ներսը և ուղարկել դրանք ուսումնասիրողներին: 

 

These are the first incredible pictures inside the melted nuclear reactor at Fukushima  power plant after the 2011 disaster

Decommissioning and dismantling all six reactors is a delicate, time-consuming process that includes removing the melted fuel from a highly radioactive environment, as well as all the extra fuel rods, which sit in cooling pools at the top of the reactor buildings 

Contamination levels are low, which means people can, for a limited time, view the destruction site

Nearly 16,000 people lost their lives in the natural disaster and subsequent devastation

The Tokyo Electric Power Company, which operates the wrecked Fukushima nuclear plant, admitted the robot had only completed two-thirds of Friday's planned mission inside the Unit 1 containment vessel before it failed

But it stalled before it could complete its operation and had to be abandoned. A second robot mission scheduled for Monday was postponed as engineers investigated the cause of the malfunction

The photographs were captured as part of the robot's mission to inspect melted fuel in one of the reactors 

Լքված և անբնակ Ֆուկուսիմա ատոմակայանի շրջակայքի տեսանյութ, որը նկարահանվել է անօդաչույից