Հռոմի պապի պլանշետը վաճառվել է 30.000 դոլարով
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի iPad պլանշետն Ուրուգվայում վաճառվել է 30.500 դոլարով, գրում է РИА Новости-ն։
«Քաստելս» աճուրդի տունը հայտարարել է, որ նմուշը վաճառվել է հեռախոսով, իսկ գնորդը ցանկացել է գաղտնի մնալ։
Իր պլանշետը պոնտիֆիկոսը նվիրել էր ուրուգվայցի քահանա Գոնսալո Աեմիլիուսին Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ։ Պլանշետի վրա կա Հռոմի պապի ստորագրությունը։
Սարքավորման վաճառքից ստացված միջոցները կփոխանցվեն Ուրուգվայում աղքատների դպրոցներից մեկին։










