Խռմփացնելը կարող է սարսափելի հետևանքներ ունենալ. հետազոտություն

23:30 • 16.04.15

Քնի հետ կապված խանգարումները, այդ թվում` ապնոեն և խռռացնելը կարող են վատ հետևանքներ ունենալ մարդու ուղեղի վրա: Այս մասին գրում է Time-ը` վկայակոչելով նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Neurology հանդեսում:

 

Ուսումնասիրությամբ հայտնի է դարձել, որ խռմփացնում են մեծահասակների 19% - 40%-ը: Այս տոկոսային չափն աճում է տղամարդկանց դեպքում` տարիքի հետ: Աղբյուրը ուշադրություն է հրավիրում, որ ծնողներն էլ երեխաների խռմփացնելուց պետք է ոչ թե պարզապես նյարդայնանան, այլ քայլեր ձեռնարկեն:

 

Բացատրվում է, որ խռմփացնելը ապնոեի` գիտակցաբար կամ անգիտակցաբար շնչառությունը պահելու հետևանք է, որը կարող է տևել մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե: Այդպես` մեկ ժամում տասնյակ անգամներ: Իսկ քնած ժամանակ շնչառության ցանկացած ընդհատում կարող  է ազդել ուղեղի վրա: Մասնավորապես խռմփոցը անուղղակիորեն կարող է հիշողության խնդիրների հանգեցնել, ինչպես նաև` տկարամտության և անգամ Ալցհայմերի հիվանդության:

Խռմփացնելը կարող է սարսափելի հետևանքներ ունենալ. հետազոտություն