Volkswagen-ը ներկայացրել է իր երկրորդ վիրտուալ մոդելը Gran Turismo 6-ի համար
Գերմանական Volkswagen ընկերությունը ցուցադրել է Gran Turismo 6 մրցարշավային խաղի համար նախատեսված երկրորդ վիրտուալ մոդելը` GTI Supersport հեթչբեքը:
Ինչպես գրում է Rbc.ru-ն` այս մասին տեղեկությունն ապրիլի 14-ին հայտնվել է համակարգչային խաղի պաշտոնական կայքէջում: Երկտեղանի մրցարշավային մեքենայի դիզայնում Golf-ի տարրեր են նկատվում, ինչպես օրինակ` վերին նեղ և ստորին լայն գծերը, որոնք զարդարում են մեքենայի կողերը:
Վիրտուալ մեքենան ստացել է 20 դյույմանոց անվահեծեր: Լուսարձակները միացված են սպոյլերով, որով ընդգծվում է մոդելի լայնությունը:
GTI Supersport-ը ստացել է 6 մխոցային TSI շարժիչը` 503 ձիաուժ հզորությամբ, 7 աստիճան փոխանցման տուփով: Վիրտուալ մոդելը հասանելի կլինի 4 երանգով` արծաթագույն, կարմիր, կապույտ և սպիտակ:













