Netflix-ի բաժանորդների թիվը հասել է մոտ 60 միլիոնի
Netflix ամերիկյան հոսքային տեսածառայության բաժանորդների թիվը 2015 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով հասել է 59,6 միլիոնի, գրում է gazeta.ru-ն:
Առաջին եռամսյակում հոսքային տեսածառայության բաժանորդների թիվն ավելացել է 4 միլիոն 880 հազարով: Ընդ որում՝ ընկերության եկամուտը հունվար-մարտին կազմել է 1,57 միլիարդ դոլար:
Ինչպես հայտարարել է Netflix-ի գլխավոր տնօրեն Ռիդ Հասթինգսը, առաջին եռամսյակի ընթացքում ծառայության բաժանորդները դիտել են 10 միլիարդ ժամ տեսանյութ: Դա, Հասթինգսի խոսքով, վկայում է այն մասին, որ ողջ աշխարհից մարդիկ «ընդունում են համացանցային հեռուստատեսության հեղափոխությունը»:
Netflix ընկերությունն առաջարկում է ինչպես այլ հեռուստաալիքների, այնպես էլ սեփական արտադրության սերիալների դիտում:










