Վատիկանի պաշտոնական կայքը կրկին հաքերային հարձակման է ենթարկվել

10:16 • 16.04.15

Վատիկանի պաշտոնական կայքը (Vatican.va) ապրիլի 15-ին կրկին հարձակման է ենթարկվել թուրք ակտիվիստների կողմից: Ինչպես հայտնում է El Confidencial-ը` այս մասին հաքերներն իրենք են տեղեկացրել Twitter-ի միջոցով:

 

Այս շաբաթվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ հաքերները հարձակում են գործում Վատիկանի կայքի վրա: Հաքերային հարձակումները հաջորդում են Հայոց ցեղասպանության մասին Ֆրանցիսկոս պապի հայտարարություններին, որոնք Սուրբ Աթոռում Թուրքիայի դեսպանն «անընդունելի» էր անվանել:

 

Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին ապրիլի 15-ին հայտարարել է, որ Սուրբ Աթոռը մտադիր չէ բանավեճի մեջ մտնել Թուրքիայի հետ` նշելով, որ կսահմանափակվի միայն` «նկատի առնելով» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ քննադատությունները Պապի հասցեին:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լոմբարդին նշել է, որ Պապի հայտարարությունը հայերի կոտորածների և տեղահանությունների մասին` որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», «պարզ է ինչպես ջուրը»:

Վատիկանի պաշտոնական կայքը կրկին հաքերային հարձակման է ենթարկվել