Jawbone ընկերությունը նոր «խելացի» թևնոց է ներկայացրել, որով կարելի վճարումներ անել

20:42 • 17.04.15

Jawbone  ամերիկյան ընկերությունը ներկայացրել է Up նոր սերնդի «խելացի» թևնոցները, որոնց օգնությամբ հնարավոր է գնումներ անել:


Ինչպես գրում է Газета.Ru-ն` The Verge-ին հղումով, Up4 թևնոցի օգնությամբ վճարումների տեխնոլոգիան նույնն է, ինչ որ Apple Pay և այլ բջջային վճարային համակարգերի  տեխնոլոգիան: Թևնոցում ներկառուցված է NFC մոդուլը, որի միջոցով ապահովվում է կապը վճարային տերմինալի հետ:


Jawbone-ի վճարային տեխնոլոգիան դեռևս աշխատում է միայն ԱՄՆ-ի տարածքում և նախատեսված է American Express-ի քարտապանների համար: «Խելացի» թևնոցի արժեքը կազմում է 200 դոլար:

 

 

Jawbone ընկերությունը նոր «խելացի» թևնոց է ներկայացրել, որով կարելի վճարումներ անել