Bentley ընկերության մեքենաները ամենաանվստահելին են ճանաչվել
Գերմանական ավտոմեքենաները ճանաչվել են ամենաանվստահելիները, իսկ ճապոնականները` ամենավստահելիները: Euromag-ի հաղորդմամբ` այս մասին փաստում են բրիտանացի փորձագետները:
Հարցում է անցկացվել Բրիտանիայում բնակվող 50 000 վարորդի շրջանում, որի հիման վրա փորձագետները որակի չափորոշիչների աղյուսակ են կազմել: Գերմանական ավտոարտադրողները աղյուսակում զբաղեցրել են վերջին վեց տեղը, իսկ ճապոնականները` առաջին 4 դիրքը:
Ինչպես ընդգծում է BBC News-ը` դա հակասում է գերմանական ավտոտեխնիկայի որակի մասին ավանդական պատկերացումներին:
Bentley ընկերության մեքենաները, որը պատկանում է Volkswagen կոնցեռնին և զբաղվում է լյուքս դասի մեքենաների արտադրությամբ, ամենաանվստահելին են ճանաչվել 37 ապրանքանիշից:
Mercedes, Audi և Porsche ավտոարտադրողները ևս ցածր ցուցանիշներ են գրանցել աղյուսակում:










