LG-ի նորագույն սմարթֆոնը կներկայանա «քվանտային» էկրանով
LG կորեական ընկերությունը հրապարակել է առաջին թիզերը, որում ցուցադրվում է իր նոր G4 սմարթֆոնի էկրանի առավելությունները: Ինչպես հայտնում է Корреспондент-ը` նորույթը ներկայանում է բարելավված գույներով «քվանտային կետերի» տեխնոլոգիայի շնորհիվ:
LG-ի Quantum Display-ը պատրաստվել է 2-10 նանոմետր չափսով նանոբյուրեղների հիման վրա, որոնց յուրաքանչյուր կետը լույսի հավելյալ աղբյուր է:
Թիզերը ցուցադրում է LG G4-ի էկրանի նորացված գույները, որը կարող է 120 տոկոսով արտացոլել գունային համադրությունները: Ինչ վերաբերում է էկրանի ֆիզիկական ցուցանիշներին, դրանք համապատասխանում են G3-ի ցուցանիշներին: Սմարթֆոնը համալրված է 5.5 դյույմ անկյունագծով էկրանով` 2560х1440 պիքսել կետայնությամբ:










