Պիցցա առաքող ռոբոտը փրկել է ինքնասպանության փորձ կատարող տղամարդուն
Կալիֆոռնիայում պիցցա մատակարարող ռոբոտը փրկել է տղամարդուն, ով սպառնում էր նետվել կամրջից:
Ինչպես հայտնում է Газета.Ru-ն`IEEE Spectrum-ին հղումով, Կալիֆոռնիայի ոստիկանություն հաղորդագրություն է ստացվել, որ անհայտ տղամարդը` դանակով, սպառնում է նետվել կամրջից: Անվտանգության նկատառումներից ելնելով ոստիկանները որոշել են ռոբոտի ուղարկել բանակցելու:
Ռոբոտը տղամարդուն պիցցա և հեռախոս է հասցրել: Ռոբոտ-առաքիչը զինված է եղել աուդիո և վիդեոձայնագրող սարքերով, ինչը թույլ է տվել ոստիկաններին գնահատել տղամարդու վիճակը: Բանակցությունների արդյունքում ոստիկանությունը համոզել է նրան հանձնվել:










