Ամերիկացին 5 չափսով մեծացող մանկական կոշիկ է ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)

10:45 • 17.04.15

Մայրիկները, անշուշտ, կհամաձայնեն, որ երեխաների խնամքի հարցում ամենածախսատար հարցերից մեկը կոշիկներն են, որոնք շատ կարճ ժամանակահատվածում փոքրանում են: Սակայն ԱՄՆ-ի Այդահո նահանգի բնակիչ Քիթոն Լին, կարծես, լուծում է գտել այս խնդրին:

 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, տղամարդը ստեղծել է այնպիսի մանկական սանդալներ, որոնք կարողանում են մեծանալ 5 չափսով: Սա նշանակում է, որ արագ տեմպերով մեծացող երեխաները կկարողանան 5 տարի կրել միևնույն սանդալը:

 

Ամերիկացին մանրամասնել է, որ սանդալները համալրված են այնպիսի ազդակներով, որոնք զգում են ոտքի դիրքն ու չափսը և, ըստ այդմ, սանդալները հարմարեցնում են կրողի ոտքին համապատասխան:

 

Լին նաև պատմել է, որ իր գյուտը հիմնականում նախատեսված է կարիքավոր ընտանիքների համար: 

 

 

Ամերիկացին 5 չափսով մեծացող մանկական կոշիկ է ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)