WikiLeaks-ը հրապարակել է Sony-ից գողացված բոլոր նյութերը

11:15 • 17.04.15

WikiLeaks կայքը հինգշաբթի օրը՝ ապրիլի 16-ին, հրապարակել է «Հարցազրույց» ֆիլմի պրեմիերայից առաջ Sony կորպորացիայից անհայտ հաքերների կողմից գողացված բոլոր տվյալները, գրում է lenta.ru-ն:

 

Կայքում տեղադրվել է ավելի քան 30 հազար փաստաթուղթ և 170 հազար էլեկտրոնային նամակ: Մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ առաջին հրապարակման ժամանակ որոնման համար չհամակարգված արխիվները շուտով հեռացվել են: Այժմ դրանք դրվել են ուսումնասիրության համար հարմար ձևով:

 

«Այս արխիվը ցույց է տալիս ազդեցիկ կորպորացիայի ներքին գործունեությունը»,- նշել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը: Նրա խոսքով՝ նյութերը գտնվում են «աշխարհաքաղաքական հակամարտության կենտրոնում» և արժանի են լուսաբանման: «Նրանք պատկանում են հանրային տիրույթին: WikiLeaks-ը կանի ամեն ինչ, որ դրանք մնան այնտեղ»,- ընդգծել է նա:

 

WikiLeaks-ը պնդում է նաև, որ փաստաթղթեր ունի ԱՄՆ դեմոկրատական կուսակցության, մի շարք ամերիկյան կազմակերպությունների, քաղաքական գործիչների և իշխանության մարմինների հետ Sony-ի կապերի մասին:

 

 

 

WikiLeaks-ը հրապարակել է Sony-ից գողացված բոլոր նյութերը