Ցուկերբերգը խոստանում է անվճար ինտերնետով ապահովել ամբողջ Եվրոպան
Facebook սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ նախագիծ է ստեղծում, որն անվճար ինտերնետով կապահովի ամբողջ Եվրոպան, գրում է Обозреватель-ը։
Ցուկերբերգը նշել է, որ ծառայությունը կտրամադրվի բոլոր նրանց, ովքեր դրա կարիքը կունենան։
«Ես կապահովեմ Եվրոպան ինտերնետի անվճար հասանելիությամբ»,- ասել է նա։
Ցուկերբերգը նշել է, որ հայտնվել են միացման տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս իրականացնել իր նախաձեռնությունը։ Նա նաև նշել է, որ աշխատում է նոր Internet.org նախագծի վրա շաբաթական 50-60 ժամ։
Facebook սոցկայքի հիմնադիրը նշել է, որ աշխարհում գործարարների 2/3-ը չունի ինտերնետին հասանելիություն, քանի որ ապրում է աղքատ երկրներում։ «Շատ առավելություններ կան այս նախագծում՝ կրթության հասանելիություն, բժշկական տեղեկություն, աշխատավայրեր և այլն»,- ասել է նա։










