2015 թվականի մարտն ամենատաքն է եղել վերջին 136 տարում

00:21 • 18.04.15

Մարտ ամսվա միջին ջերմաստիճանը այս տարի ամենաբարձրն է եղել  1880 թվականից ի վեր: INTERFAX.RU-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է ԱՄՆ-ի Օվկիանոսային և մթնոլորտային ուսումնասիրությունների ազգային վարչության զեկույցում:

 

«Սա  մարտ ամսվա համար նոր ռեկորդ է (ջերմաստիճանի` Tert.am) 1880-2015 թվականներին: Այսպիսով նախկին ռեկորդը, որը սահմանվել է 2010-ին, գերազանցվել է 0.05 աստիճանով` ըստ Ցելսիուսի», - ասվում է զեկույցում:


Այս տարվա մարտին միջին ջերմաստիճանը մոլորակի վրա կազմել է 13.6 աստիճան: Դա 1.5 աստիճանով ավելի բարձր է, քան 20-րդ դարի ցուցանիշները, ինչպես ընդգծում է Associated Press գործակալությունը:


 

2015 թվականի մարտն ամենատաքն է եղել վերջին 136 տարում