Նոր Զելանդիայի ափ է նետվել 3 մետրանոց հազվագյուտ ծովային էակ (լուսանկարներ, տեսանյութ)
Գիտնականները զարմանալու հերթական առիթն ունեն. Նոր Զելանդիայի ափերին հայտնաբերվել է ծովային հազվագյուտ էակ:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, դանակի շեղբ հիշեցնող ձուկն ունի 3 մ երկարություն ու բնակվում է խոր ջրերում: Հետաքրքրական է, որ այն լողում է ուղղահայաց դիրքով:
Աղբյուրը մանրամասնում է, որ այս ձկնատեսակը բավական մեծ հետաքրքրություն է ներկայացնում գիտնականների համար, քանի որ այն հազվադեպ է երևում, ու դրա մասին շատ քիչ տեղեկություններ են հայտնի:
Հայտնաբերված նմուշի ուսումնասիրությունը հնարավորություն կտա մասնագետներին նոր փաստեր իմանալ այս տեսակի վերաբերյալ:
.jpg)












