Բեռներ տեղափոխող աշխարհի արտասովոր ինքնաթիռները (լուսանկարներ)

16:10 • 18.04.15

Աշխարհում  շատ կան փոփոխությունների ենթարկված ինքնաթիռներ, որոնք նախատեսված են բեռներ տեղափոխելու համար: Ընդ որում, կան նաև հատուկ կարգի օդանավեր, որոնք տեղափոխում են շինարարական և ռազմական ծանր սարքավորումներ, ինչպես նաև այլ օդանավերի մասեր կամ նույնիսկ ամբողջական ինքնաթիռներ: Բեռնափոխադրող առավել արտասովոր ինքնաթիռները ներկայացրել է gazeta.ru-ն:

 

Airbus Beluga՝  5,43 մետր լայնություն ունեցող ռեակտիվ Airbus բեռնատար ինքնաթիռ, կարող է տեղափոխել 47 տոննա ծանր քաշ ունեցող բեռներ

Boeing 747 Dreamlifter՝  1840 խմ ծավալ ունեցող լայն բեռնատար օդանավն օգտագործվում է Boeing 747 օդանավի մասերը տեղափոխելու համար

AN-225 «Մռիյա»՝ ռեակտիվ օդանավ, նախատեսված է ահռելի ծանրություններ տեղափոխելու համար, այն շահագործում է Ուկրաինական Antonov Airlines ընկերությունը

Aero Spacelines Super Guppy՝ տրանսպորտային ինքնաթիռ ոչ մեծ չափսերի հասնող բեռներ տեղափոխելու համար, առաջին թռիչքը իրականացրել է 1965-ին


Boeing 747SCA (Shuttle Carrier Aircraft)՝ տիեզերական սարքավորումներ տեղափոխելու համար նախատեսված ինքնաթիռ

VM-T «Ատլանտ»՝ 3M ռազմավարական ռմբակոծչի փոփոխությունների ենթարկված տարբերակն է, աշխարհում կա միայն երեք այսպիսի ինքնաթիռ

Բեռներ տեղափոխող աշխարհի արտասովոր ինքնաթիռները (լուսանկարներ)