BMW-ն հետ է կանչում 91 800 Mini Cooper` անվտանգության բարձիկների թերության պատճառով

12:49 • 19.04.15

Գերմանական BMW ավտոարտադրող ընկերությունը հայտարարել է Միացյալ Նահանգներում 91 800 Mini Cooper ավտոմեքենա հետ կանչելու մասին, գրում է Reuters-ը:


Նշվում է, որ ընկերությունը մտադիր է շտկել թերությունը, որը կարող է խոչընդոտել առջևի ուղևորի համար նախատեսված անվտանգության բարձիկի գործարկումը վթարի ժամանակ:


Նման թերություն ունեն 2005-ից 2008թթ-ին արտադրված Mini Cooper և Cooper S մոդելները:

Թերությունները շտկելու համար BMW-ն անվճար կփոխարինի անհրաժեշտ մասերը: Հետ կանչելու գործընթացը սկսվելու է մայիսի 1-ին:

 

BMW-ն հետ է կանչում 91 800 Mini Cooper` անվտանգության բարձիկների թերության պատճառով