Rocketbook «անվերջ» նոթատետրը գնահատվում է կես միլիոն դոլար (լուսանկարներ)
Քեմբրիջի մի խումբ ուսանողներ մշակել են ունիվերսալ «հավերժական» Rocketbook նոթատետրը, որում գրառումներ, նկարներ և գծագրեր անելուց հետո դրանք թվայնացվում են հատուկ ստեղծված բջջային հավելվածի միջոցով, գրում է hi-tech.mail.ru-ն:
Այն սքանավորվելուց հետո ուղարկվում է հատուկ առցանց պահեստ կամ տիրոջ էլ-հասցեին:
Թղթերի տնտեսման մտքի վրա շատ ծրագրավորողներ և ուսումնասիրողներ են աշխատում, ովքեր փորձում են այլընտրանքային տարբերակներ ստեղծել թղթի օգտագործումը նվազեցնելու նպատակով:
Indiegogo դրամահավաքության կայքում նախագծին անհրաժեշտ է եղել ընդամենը 20 000 դոլար, սակայն նրանք հավաքել են ավելի քան կես միլիոն դոլար:
















