Huawei-ն ներկայացրել է նոր Ascend P8 սմարթֆոնը (լուսանկարներ)

12:28 • 20.04.15

Չինական Huawei ընկերությունը Լոնդոնում կայացած հատուկ միջոցառման շրջանակում ներկայացրել է իր նոր արտադրանքը`Ascend P8 սմարթֆոնը:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, նորույթն աչքի է ընկնում ալյումինից պատրաստված կորպուսով: Սմարթֆոնն ունի 5.2 դյույմ անկյունագծով, 1080x1920 լուծաչափով էկրան և, ընդհանուր առմամբ, շատ կոմպակտ է: Էկրանը զբաղեցնում է առաջամասի մակերեսի 78,3%-ը, ինչը ներկայում շուկայի ամենաբարձր ցուցանիշն է:

 

Բացի այդ, հեռախոսը բավական բարակ է: Հատուկ ուշադրություն է դարձվել տեսախցիկին: Այն աշխարհում քառագույն RGBW-զգայակով համալրված առաջին սմարթֆոնն է: Ըստ մասնագետների՝ այն զգալիորեն բարելավում է տեսախցիկի հատկությունները:

 

Հետաքրքրական է, որ Android օպերացիոն համակարգով գործող սմարթֆոնը Google-ի ձայնային օգնականից բացի ունի իր սեփական նմանատիպ ծառայությունը: Օրինակ, եթե օգտատերը հարցնի. «Оkay emy, where are you?», սմարթֆոնը կպատասխանի. «I'm here»։

 

 

 

 

 

 

Huawei-ն ներկայացրել է նոր Ascend P8 սմարթֆոնը (լուսանկարներ)