ՆԱՍԱ-ի գիտնականները Սերես գաճաճ մոլորակի հյուսիսային բևեռի գերհստակ լուսանկարներ են ստացել (շարժանկար)

15:49 • 20.04.15

Ամերիկյան ՆԱՍԱ օդատիեզերագնացության գործակալությունը ներկայացրել է իր Dawn տիեզերական սարքի կողմից ստացված Սերես գաճաճ մոլորակի հյուսիսային բևեռի հստակ և մանրակրկիտ պատկերները, գրում է rg.ru-ն:

 

Նշվում է, որ լուսանկարելու պահին մոլորակի հյուսիսային բևեռը լուսավորված է եղել Արեգակի կողմից:

 

Լուսանկարներն արվել են ապրիլի 10-ին՝ 33 000 կմ հեռավորությունից:

 

Ներկայում դրանք Սերես մոլորակի ամենահստակ լուսանկարներն են: Հետագայում արվելիք լուսանկարներն է՛լ ավելի բարձր հստակություն կունենան, հայտարարել են հետազոտողները:

 


Կարդացեք նաև՝ ՆԱՍԱ-ն ներկայացրել է Սերես գաճաճ մոլորակի նոր պատկերը (լուսանկար)

 

 

ՆԱՍԱ-ի գիտնականները Սերես գաճաճ մոլորակի հյուսիսային բևեռի գերհստակ լուսանկարներ են ստացել (շարժանկար)