Չինական քաղաքի կենտրոնում դինոզավրերի բազմաթիվ ձվեր են հայտնաբերվել. լուսանկարներ

20:28 • 20.04.15

Սրանից մի շատ մեծ ձվածեղ կստացվեր. գրում է Daily Mail-ը` անդրադառնալով Չինաստանում նոր գտածոներին` դինոզավրերի բազմաթիվ ձվերին:

 

Չինաստանի Հեյուան քաղաքի կենտրոնում հայտնաբերվել է դինոզավրի բրածո ձվերի 43 նմուշ: Առհասարակ՝ Հեյուանի շրջանը համարվում է Չինաստանի «դինոզավրանոցը»:

 

Բացառիկ գտածոն հայտնաբերել են շինարարները` իրենց աշխատանքի ժամանակ: Այդ ընթացքում ինչ-որ մեկը փորձել է 2 ձու գողանալ, սակայն նրան բռնել են: Այնուհետև մարդիկ հնագիտական նոր տեղանքն սկսել են պաշտպանել «մարդկանց կենդանի շղթայով»: Ձվերից 19-ը ամբողջական ու անվնաս են:

 

Այժմ գտածոյի վրա աշխատում են մասնագետները` պարզելու, թե դրանք կոնկրետ ինչ դինոզավրերի ձվեր են: Ձվերը պահվելու են Հեյուանի դինոզավրերի թանգարանում, որը հատկապես հպարտ է դինոզավրերի ձվերի իր` աշխարհում ամենամեծ հավաքածուով:

 


 

Չինական քաղաքի կենտրոնում դինոզավրերի բազմաթիվ ձվեր են հայտնաբերվել. լուսանկարներ