Գիտնականներն առանց աստղերի և գալակտիկաների հատված են հայտնաբերել տիեզերքում

23:53 • 20.04.15

Աստղաֆիզիկոսները հնարավոր բացատրություն են գտել Էրիդանոսի համաստեղությունում «սառը բիծ» կոչվող տարածության  գոյության համար: Տիեզերքի այդ հատվածում  միկրոալիքային ճառագայթման ջերմաստիճանը  70 միկրոկելվինով ավելի քիչ է, քան շրջակա միջավայրում, որտեղ այն հավասար է 2.7 կելվինի:

Ինչպես գրում է  Корреспондент-ը` վկայակոչելով Monthly Notices of the Royal Astronomical Society պարբերականում հրապարակված հոդվածը, տիեզերքի ձևավորումից ի վեր  տիեզերական ճառագայթման տատանումը, որպես կանոն, չի գերազանցում 18 միկրոկելվինը, սակայն Էրիդանոսի դատարկությունը, որը ձգվում է 1.8 մլրդ լուսային տարի երկարությամբ և գտնվում է Երկրից 3 մլրդ լուսային տարի հեռավորության վրա, շեղվում է ընդհանուր կանոնից:


Գիտնակններին նոր ուսումնասիրության ժամանակ հաջողվել է ստանալ  երկնքի այդ հատվածի եռաչափ քարտեզը, որի օգնությամբ պարզել են, որ այդ հատվածն իրենից մեծ դատարկություն է ներկայացնում, որտեղ չկան ո՛չ աստղեր, ո՛չ էլ գալակտիկաներ:

 

Գիտնականներն առանց աստղերի և գալակտիկաների հատված են հայտնաբերել տիեզերքում