Ո՞ր ՕՀ-ն է լավը. ԱՄՆ-ում Android-ի և iOS-ի երկրպագուներն արյունալի կռիվ են արել
ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի երկու բնակիչներ արյունալի կռիվ են արել՝ պարզելու համար, թե որ սմարթֆոնն է լավագույնը, գրում է CNet.com-ը:
Էլիաս Ասևիդոն և Խիարո Մենդեսը գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ, ինչի հետևանքով կռիվն ավելի արագ է զարգացել:
Նրանք զրուցել են բջջայինների մասին և քննարկել իրենց բջջայինների օպերացիոն համակարգերը, սակայն համաձայնության չեն եկել հարցի շուրջ, թե որն է դրանցից ավելի լավը՝ Android-ը, թե՞ iOS-ը։
Էլիասը, ըստ ոստիկանության տվյալների, վերցրել է գարեջրի շիշը և դրանով հարվածել հակառակորդի գլխին:
Վիրավոր Մենդեսը զանգահարել է ոստիկանություն, ինչից հետո Էլիասին ձերբակալել են: Այն մասին, թե ով որ ՕՀ-ի կողմնակիցն է եղել, չի նշվում:










