Ուշ ժամերին ընթրելը կարող է մեծացնել կրծքի քաղցկեղի վտանգը. գիտնականներ

21:04 • 20.04.15

Ամերիկացի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ուշ ժամերին ճաշելը կարող է կանանց մոտ բարձրացնել կրծքի քաղկեղի վտանգը:


Ինչպես գրում է Daily Mail-ը`  գիտնականների խոսքով` սահմանված ժամերին ուտելը և վաղ ընթրելը նվացեցնում է այդ վտանգը: Նրանք փաստում են, որ  որքան երկար է օրվա վերջին  ուտելիքի և հաջորդ օրվա նախաճաշի միջև ընկած ժամանակը, այնքան նվազում է քաղցկեղով հիվանդանալու վտանգը:


Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ երեկոյան ժամերին ուտելիքը չչարաշահող կանայք խուսափում են արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումից: Երկոյան քաղցած մնալու ամեն մի 3 ժամը ապահովում է արյան մեջ շաքարի մակարդակի 4 տոկոսով նվազումը:

 

Ուշ ժամերին ընթրելը կարող է մեծացնել կրծքի քաղցկեղի վտանգը. գիտնականներ