Mitsubishi Fuso-ն դադարեցրել է բեռնատարների հավաքման գործընթացը Ռուսաստանում. Ведомости

13:29 • 20.04.15

Mitsubishi Fuso Truck and Bus Corp. (MFTBC) կորպորացիան ապրիլ ամսից դադարեցրել է Ռուսաստանում բեռնատարների հավաքման արտադրությունը՝ ծանր տնտեսական իրավիճակի պատճառով, գրում է «Ведомости»-ն:

 

Ուկրաինայում ճգնաժամի հետևանքով ստեղծված ծանր տնտեսական իրավիճակի և ռուբլու փոխարժեքի անկման պատճառով Mitsubishi Fuso-ի արտադրանքի պահանջարկն ընկել է: Անցած տարվա հոկտեմբերից կորպորացիան աստիճանաբար կրճատել է արտադրանքը, մարտի վերջին այն դադարեցվել է:

 

Արտադրությունը վերսկսելու հեռանկարներ դեռ չկան: Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ընկերությունը հետևելու է Ռուսաստանում իրավիճակի զարգացմանը:

Mitsubishi Fuso-ն դադարեցրել է բեռնատարների հավաքման գործընթացը Ռուսաստանում. Ведомости