Sony-ն ներկայացրել է Xperia Z4 սմարթֆոնը (լուսանկարներ)

17:48 • 20.04.15

Sony ընկերությունը Ճապոնիայում անցկացված միջոցառման ժամանակ ներկայացրել է իր նոր՝ Xperia Z4 սմարթֆոնը, գրում է 3dnews.ru-ն:
 

Ճիշտ այնպես, ինչպես նախորդ Z3-ը, նոր մոդելը ունի 5.2 դյույմանոց  (1920×1080 պիքսել) Triluminos սենսորային էկրան:


Նոր սմարթֆոնի համար հիմք է ծառայել ավելի հզոր Snapdragon 810 պրոցեսորը՝ Adreno 430 գրաֆիկական համակարգով:


Սարքը կշռում է 144 գրամ, ունի 32ԳԲ ֆլեշ և 3ԳԲ օպերատիվ հիշողություն: Այն ունի Bluetooth, FM ռադիո, Wifi, 20.7ՄՊ հետևի և 5.1ՄՊ առջևի տեսախցիկներ:


Հասանելի են սպիտակ, սև, պղնձագույն և բաց կանաչ գույնի պատյաններով: Սարքի գնի մասին դեռ հայտնի չէ:


 

Sony-ն ներկայացրել է Xperia Z4 սմարթֆոնը (լուսանկարներ)